ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Ուկրաինայի ուժայինները Դոնբասի Գորսկոյե քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկի նկուղը զինամթերքի պահեստի են վերածել։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական միլիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Իվան Ֆիլիպոնենկոն:
Ավելի վաղ նա ասել էր, որ Գորսկոյե և Զոլոտոյե բնակավայրերը գտնվում են ԼԺՀ ուժերի լիակատար վերահսկողության ներքո:
«Այնտեղ ամենուր ականանետի ականներ են` 120 միլիմետր, 80 միլիմետր տրամաչափի, տարբեր համակարգերի զինամթերք է, նռնականետների ՎՕԳ-17 լիցքեր։ Եվ այս ամենը` բնակելի շենքի նկուղում։ Թե ինչ վնաս կարող է հասցնել այդ ամբողջ զինանոցը, եթե եղած զինամթերքից մեկը պայթի, դժվար է գնահատել»,- նշել է Ֆիլիպոնենկոն։
Շենքը գտնվում է թաղամասի ամենակենտրոնում, և այնտեղ բավական շատ մարդ կա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 122-րդ օրը։