ՃՏՊ Դիմիտրով գյուղի կամրջի մոտ. մեքենաներից մեկն այրվել է, գազատար խողովակը` վնասվել

ՃՏՊ Դիմիտրով գյուղի կամրջի մոտ
Բախման հետևանքով ավտոմեքենաները հայտնվել են դաշտամիջյան հատվածներում, վարորդներին հիվանդանոց են տեղափոխել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Արարատի մարզի Դիմիտրով գյուղի կամրջի մոտակայքում վաղ առավոտյան վթար է գրանցվել, որի հետևանքով ավտոմեքենաներից մեկն այրվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը վթարի մասին ահազանգը ստացել է ժամը 04:52-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi» (վարորդ` Ա. Հ., ծնված 1990 թ.) և «Opel Zafira» (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1986 թ.) մակնիշների ավտոմեքենաները և հայտնվել դաշտամիջյան հատվածում․«Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է։ Վնասվել է նաև տարածքով անցնող գազատար խողովակը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդներին տեղափոխել են Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:10-ին, մարվել՝ 05:26-ին: Այրվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան, խոտածածկույթը և գազատարից արտահոսած գազը:
Ողբերգական վթար Սիսիան–Երևան ճանապարհին. 1 մարդ մահացել է, 4-ին հիվանդանոց են տեղափոխել