Ստոլտենբերգը Էրդողանի հետ քննարկել է Ֆինլանդիայի և Շվեդիայի հայտերը

Ստոլտենբերգն ու էրդողանը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Թուրքիայի նախագահը պայմանավորվել են բանակցությունները շարունակել Բրյուսելում և Մադրիդում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ դաշինքին անդամակցելու հայտերը։
«Զրուցել եմ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` մեր հարգարժան անդամ Թուրքիայի նախագահի հետ, քննարկել ենք Ֆինլանդիայի և Շվեդիայի հայտերը։ Պայմանավորվել ենք հաջորդ շաբաթ բանակցությունները շարունակել Բրյուսելում և Մադրիդում»,- գրել է Ստոլտենբերգը Twitter-ում։
Հիշեցնենք` Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին Ֆինլանդիան ու Շվեդիան մայիսի 18-ին ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտեր են ներկայացրել դաշինքի գլխավոր քարտուղարին։ Թուրքիան արգելափակել է այդ հայտերի քննարկման գործընթացը։ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի կարող «այո» ասել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը, քանի որ չի հավատում նրանց հավաստիացումներին, թե կապ չունեն Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ (Թուրքիայում արգելված կազմակերպություն):
Թուրքիան Շվեդիայի և Ֆինլանդիայի նկատմամբ իր դիրքորոշումը չի փոխի, եթե նրանք քայլ չանեն
Ստոլտենբերգը հայտարարել է՝ Հյուսիսատլանտյան դաշինքը, անդամակցության արագ ընթացակարգ խոստանալով Ֆինլանդիային և Շվեդիային, չի սպասել, որ Անկարան կոշտ դիրքորոշում կդրսևորի: Նրա խոսքով՝ նախկինում ՆԱՏՕ-ում ոչ ոք հիմք չի ունեցել ենթադրելու, որ սկանդինավյան երկրների անդամակցության հարցում որևէ խնդիր կլինի: