Սևերոդոնեցկի նկատմամբ լիակատար վերահսկողություն է սահմանվել. ՌԴ ՊՆ

Սևերոդոնեցկ
«Ազոտ» ձեռնարկության արդյունաբերական տարածքը դիմադրության օջախ դարձնելու փորձը ձախողվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Սևերոդոնեցկ և Բորովսկոյե քաղաքների ազատագրմամբ Հյուսիսային Դոնի ամբողջ ձախափնյա տարածքն անցել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության լիակատար վերահսկողության տակ։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը:
«Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումները ռուսական զորքերի աջակցությամբ, բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինի հրամանատարությամբ, հաջող հարձակողական գործողությունների արդյունքում լիովին ազատագրել են Սևերոդոնեցկ և Բորովսկոյե քաղաքները, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Վորոնովո և Սիրոտինո բնակավայրերը»,- ասել է Կոնաշենկովը։
Լվովի տարածքային պաշտպանության գումարտակը հրաժարվել է մեկնել Դոնբաս
Այժմ «Ազոտի» տարածքը վերահսկում են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումները։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 122-րդ օրը։