ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում Ռուսաստանի Դաշնությունը «Իսկանդեր-Մ» համակարգեր կտեղափոխի Մինսկ։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը։
«Ինչպես պայմանավորվել էինք, մենք առաջիկա մի քանի ամիսներին Բելառուսին «Իսկանդեր-Մ» մարտական հրթիռային համակարգեր կփոխանցենք, որոնք, ինչպես գիտեք, կարող են կիրառվել և՛ բալիստիկ, և՛ թևավոր հրթիռներով, ընդ որում՝ սովորական և միջուկային տարբերակով»,- ասել է Պուտինը։
Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցում են Սանկտ Պետերբուրգում։ Հանդիպումը կազմակերպվել է Կոնստանտինովյան պալատում։ Մինչ այդ Լուկաշենկոն մեկնել էր Տվերի մարզ և հունիսի 23-ին ՌԴ նախագահի հետ հանդիպել Զավիդովոյի նստավայրում։