ՌԴ-ն և Բելառուսը պարտավոր են հոգ տանել ՀԱՊԿ երկրների անվտանգության մասին. Պուտին

Պուտինն ու Լուկաշենկոն
ՌԴ նախագահն առաջարկել է վերազինել բելառուսական բանակի սպառազինության մեջ առկա Սու-25-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ՌԴ-ն և Բելառուսը պարտավոր են հոգ տանել Միութենական պետության և ՀԱՊԿ այլ երկրների անվտանգության մասին: Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը։
Նրա խոսքով՝ կարելի էր Արևմուտքին, որը 200 միջուկային մարտավարական ռազմամթերք ունի ՆԱՏՕ-ի անդամ 6 երկրներում, հայելային պատասխան տալ, բայց դրա անհրաժեշտությունը չկա։
«Մենք պարտավոր ենք հոգ տանել մեր անվտանգության, մեր Միութենական պետության, գուցե նաև ՀԱՊԿ մյուս երկրների անվտանգության ապահովման մասին», - ասել է Պուտինը:
Նա առաջարկել է վերազինել բելառուսական բանակի սպառազինության մեջ առկա Սու-25-ը:
ՀԱՊԿ-ը գործնականում ցույց տվեց իր ներուժը. Պուտին
«Դրանք կարելի էր համապատասխան կերպով վերազինել, ճիշտ է` այդ արդիականացումը պետք է իրականացվի Ռուսաստանի ավիացիոն գործարաններում և համապատասխան կերպով սկսվի նախապատրաստումը»,- հավելել է Պուտինը:
Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցում են Սանկտ Պետերբուրգում։ Հանդիպումը կազմակերպվել է Կոնստանտինովյան պալատում։ Մինչ այդ Լուկաշենկոն մեկնել էր Տվերի մարզ և հունիսի 23-ին ՌԴ նախագահի հետ հանդիպել Զավիդովոյի նստավայրում։
Ռուսաստանը «Իսկանդեր-Մ» համակարգեր կտրամադրի Մինսկին. Պուտին