ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Օսլոյում տեղի ունեցած հրաձգությունից հետո Նորվեգիայի ոստիկանության անվտանգության ծառայությունը (PST) որոշել է բարձրացնել ահաբեկչական սպառնալիքի մակարդակը։ Այս հայտարարությունն արել է PST-ի ղեկավար Ռոջեր Բերգը:
Վերջին տվյալով` գիշերային ակումբում հրաձգության հետևանքով երկու մարդ է մահացել, ևս 21-ը վնասվածքներ են ստացել։ Ըստ ոստիկանության` հանցագործության մեջ կասկածվողը Նորվեգիայի քաղաքացի է, ծագումով` իրանցի, նա ձերբակալվել է։
«PST-ն ահաբեկչական սպառնալիքի մակարդակը սովորականից բարձրացնում է մինչև արտակարգ»,- ասել է Բերգը ասուլիսում:
Ինչպես հայտնել է հատուկ ծառայության ղեկավարը, կասկածյալը իրավապահներին հայտնի է եղել դեռևս 2015 թվականից։
Նա հավելել է, որ PST-ն կատարվածը դիտարկում է որպես ծայրահեղ իսլամական ահաբեկչական գործողություն: