Մխիթար Հայրապետյանի հարսանիքն է. ո՞վ է հարսնացուն

Մխիթար Հայրապետյան
Ըստ լրատվամիջոցի` խնջույքին ներկա է լինելու նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Այսօր «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Մխիթար Հայրապետյանի հարսանիքն է: Տեղեկությունը հայտնում է ArmLur.am-ը։
Ըստ լրատվամիջոցի` հարսնացուն Լյուսի Վանա Կարապետյանն է: Նա սիրիահայ է, աշխատել է սփյուռքի նախարարությունում, երբ Մխիթար Հայրապետյանը նախարար էր. ծանոթացել են հենց այդ ժամանակ:
Նույն աղբյուրի տեղեկություններով` հարսանյաց արարողությունը կայանալու է «Armenia wine» ռեստորանում, իսկ պսակադրությունը՝ Սաղմոսավանքում, խնջույքին ներկա է լինելու նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք` Հայրապետյանը 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել էր ՀՀ սփյուռքի նախարար, 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն է ընտրվել 2021 թվականի սեպտեմբերի 28-ին։