ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության միլիցիան ու դաշնակից ՌԴ-ի զինված ուժերը մարտեր են մղում հենց Լիսիչանսկում։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոսին, տեղեկությունը հայտնել է ուժային գերատեսչության ներկայացուցիչ, փոխգնդապետ Անդրեյ Մարոչկոն։
«Ժողովրդական միլիցիան Ռուսաստանի Դաշնության միութենական ուժերի հետ մտել է Լիսիչանսկ քաղաք։ Այժմ մարտեր են ընթանում», - ասել է նա։
Փոխգնդապետը նշել է, որ ԼԺՀ միլիցիան ու ՌԴ զինված ուժերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Լիսիչանսկի հանքահորն ու ժելատինի գործարանը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 122-րդ օրը։