Լիլիթ Մակունցն ու Ջո Բայդենը հանդիպել են

Լիլիթ Մակունցն ու Ջո Բայդենը
12 օր առաջ տեղի ունեցած հանդիպման մասին դեսպանությունն այսօր է հայտնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը այդ երկրում նորանշանակ դեսպանների միջոցառման շրջանակում կարճ հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը:
Ըստ հաղորդագրության` հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 13-ին, սակայն դեսպանությունն այսօր է այդ մասին հայտնում։
Դիվանագիտական կառույցը հանդիպման մանրամասները չի ներկայացնում։
Մակունցը Փալոնին և Սփիրին է ներկայացրել ՀՀ դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության մասին