Ջոնսոնը պատրաստ էր 184 հազար դոլար ծախսել որդու համար ծառի վրա տնակ կառուցելու համար

Բորիս Ջոնսոն
Տնակը հսկայական փողեր կարժենար ու կարող էր բավական լուրջ սկանդալ առաջացնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ծրագրում էր 2020 թվականին իր որդու՝ Վիլֆրեդի համար 184 հազար դոլարանոց տուն կառուցել ծառի վրա։ Գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Times»-ին։

«Բորիս Ջոնսոնը որոշել էր ծառի վրա տուն կառուցել Չեկերսի նստավայրի տարածքում, սակայն ստիպված է եղել հրաժարվել այդ մտքից, երբ ոստիկանությունը տան անվտանգության վերաբերյալ մտահոգություն է հայտնել», - գրում է թերթը։

Ջոնսոնի թիկնապահներն ասել են, թե տնակը տեսանելի կլինի ճանապարհից: Բացի այդ, վարչապետի խորհրդականներն էլ մտահոգություն են հայտնել նախագծի արժեքի վերաբերյալ, քանի որ ծառի վրայի տնակն ավելի թանկ կարժենար, քան Բրիտանիայի շատ շրջաններում վաճառվող տները:
Ըստ պարբերականի աղբյուրի` Մեծ Բրիտանիայի վարչապետն իր մտահղացումը քննարկվել է լորդ Դեյվիդ Բրաունլոուի հետ, որը Պահպանողական կուսակցության դոնորն է։
Թերթը հիշեցնում է, որ Բրաունլոուն նախկինում ներգրավված է եղել Դաունինգ սթրիթում Ջոնսոնի բնակարանի վերանորոգման հետ կապված սկանդալում։ Հետևաբար մտահոգություններ են առաջացել, թե նման ծանրակշիռ նվիրատվությունը կարող է շահերի բախման հանգեցնել:
Նշենք, որ Բորիս Ջոնսոնի որդին՝ Վիլֆրեդ Ջոնսոնը, 2 տարեկան է, ծնվել է 2020 թվականի ապրիլին։
Բորիս Ջոնսոնը խոստովանել է, որ Կիևին կարող են խաղաղություն պարտադրել