Հրաձգություն Օսլոյի գիշերային ակումբներից մեկում. զոհեր ու վիրավորներ կան

Օսլո
Ըստ լրատվամիջոցների` հրաձգությունը տեղի է ունեցել «Լոնդոնյան փաբում», որտեղ հավաքվում են հիմնականում համասեռականները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի գիշերային ակումբներից մեկում վաղ առավոտյան կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով զոհեր ու վիրավորներ կան։
«Հրաձգության հետևանքով երկու մարդ է մահացել, ավելի քան 10-ը` վիրավորվել», - հայտնում է «Ասոշիեյթեդ Փրես» գործակալությունը:
Ոստիկանության ներկայացուցիչ Տուրե Բարստադը գործակալությանը տեղեկացրել է, որ 14 մարդ է բուժօգնություն ստացել, նրանցից 8-ին հոսպիտալացրել են:
Հրաձգության մեջ կասկածվողը ձերբակալվել է։
NRK հանրային հեռարձակողը և տեղական այլ ԶԼՄ-ներ հայտնում են, որ հրաձգությունը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում գտնվող «Լոնդոնյան փաբում», որտեղ հավաքվում են հիմնականում համասեռականները։
Կրակոցներ Նյու Յորքում․ 21-ամյա երիտասարդ է մահացել, տուժածներ կան