Հակամարտությունը հավանաբար կլուծվի բանակցությունների միջոցով․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Յենս Ստոլտենբերգ
Ստոլտենբերգը հերթական անգամ ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն չի պատերազմում Ռուսաստանի դեմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Ուկրաինայի ճգնաժամային իրավիճակն ամենայն հավանականությամբ բանակցությունների սեղանի շուրջը կլուծվի։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, «Pais» թերթին տված հարցազրույցում այդ մասին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ չի պատերազմում։
«ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև համընդգրկուն պատերազմ չկա»,- հայտարարել է Ստոլտենբերգը։
«Սարմատը» կապահովի ՌԴ–ի տեխնոլոգիական գերազանցությունը մոտակա 50 տարվա համար
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 122-րդ օրը։