ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այցելել է Ազատի ջրամբար։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
Սանոսյանին ուղեկցել են Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, «Ջրառ» ՓԲԸ-ի ղեկավար Արտաշես Աբգարյանը։
Նախարարին զեկուցել են ջրամբարի լցվածության մակարդակը, նա էլ ջրի արդյունավետ կառավարման վերաբերյալ հանձնարարականներ է տվել։
Սանոսյանը նշում է, որ Ազատի ջրամբարն ունի 70 մլն խմ ծավալ, բայց չի հայտնում, թե այս պահին դրա որ մասն է լցված։
Նշենք, որ ԱԻՆ–ի տարածած հաղորդագրության համաձայն` հունիսի 24-ի դրությամբ ջրամբարը 56.3 մլն խմ լցվածություն է ունեցել։
Ջրամբարը սնում է Ազատի քառաստիճան պոմպակայանը և Դվինի ջրանցքը՝ ոռոգելով շուրջ 1470 հա հողատարածք:
Բացի այդ, նաև ջուր է մատակարարում Արտաշատի մայր ջրանցք` որոշ չափով թեթևացնելով Սևան-Հրազդան ջրանցքի ծանրաբեռնվածությունը։
Արարատյան դաշտի ոռոգվող շուրջ 31184 հա հողատարածքներից 8100 հեկտարիոռոգման ջուրն ապահովում է Ազատի ջրամբարը։