Երկրպագուներից մեկը հարձակվել է երգչուհի Մաքսիմի վրա․ տեսանյութ

Երգչուհի Մաքսիմ
Կադրերում երևում է, թե ինչպես է երգչուհին ընդհատում ելույթը և նայում իր ձեռքին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Եկատերինբուրգում «Երաժշտության գիշեր» համերգի ժամանակ երկրպագուներից մեկը հարձակվել է հայտնի երգչուհի Մաքսիմի վրա։
«Мой рай» երգի կատարման ժամանակ կինը բեմ է բարձրացել, որպեսզի գրկի Մաքսիմին։ Նրա հետևից անմիջապես վազել է թիկնապահը, բայց կինը բռնել է երգչուհու ձեռքը և քաշել իր հետևից։ Արդյունքում Մաքսիմն ընկել է։
Կադրերում երևում է, թե ինչպես է երգչուհին ընդհատում ելույթը և նայում իր ձեռքին։ Թիկնապահներն այդ ընթացքում կնոջը դուրս են տանում, իսկ երգչուհին շարունակում է ելույթը։
«Երևում էր, որ Մաքսիմը շատ շփոթված է։ Բայց նա հավաքեց իրեն, ասաց` լավ է, որ այսքան շատ պաշտպաններ ունեմ, և շարունակեց երգել»,- «Իզվեստիա» պարբերականին պատմել են ականատեսները։
Նշենք, որ Մաքսիմը ծանր թոքաբորբից ապաքինվելուց հետո համերգային ակտիվ գործունեությունը վերսկսեց 2021 թվականի նոյեմբերին։