ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Ռուսաստանցի հայտնի դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցևան Երևանում է։
Նա լուսանկարվել է Երևանի Կասկադ համալիրում գտնվող շատրվանների ու Ալեքսանդր Թամանյանի արձանի մոտ։ Կադրերից մեկում նա մենակ է, մյուսում` հաղորդավար Ավետ Բարսեղյանի հետ։
«Երևան, դու հիասքանչ ես։ Ավետ Բարսեղյան, սիրում եմ քեզ, փոքրիկ եղբայր»,– ինստագրամյան իր էջում հրապարակած լուսանկարներին կից գրել է հաղորդավարուհին։
Նրա գրառմանն արձագանքել են հատկապես հայ հետևորդները և բարի գալուստ մաղթել հյուրին։