ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Եկատերինբուրգ - Երևան չվերթի ինքնաթիռը, որը հունիսի 24-ին թռիչքից հետո վերադարձել էր «Կոլցովո» օդանավակայան, այսօր բարեհաջող վայրէջք է կատարել Երևանում։
Ինչպես տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքի չվացուցակից, ռուսական «Ռոսիա» ավիաընկերությանը պատկանող «Սուխոյ Սուպերջեթ» օդանավը (FV 6937 չվերթ) Երևանի ժամանակով 13:19-ին վայրէջք է կատարել «Զվարթնոցում»:
Ինչպես արդեն հայտնել էինք, Եկատերինբուրգ - Երևան չվերթն իրականացնող ուղևորատար «Սուպերջեթը» «Կոլցովո» օդանավակայան էր վերադարձել թռիչքից հետո ինքնաթիռի խցիկում ճնշման սենսորի անջատվելու պատճառով։
Օդանավի 80 ուղևորներն ու անձնակազմի 6 անդամներն այս միջադեպից չէին տուժել։