ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մտավախություն ունի, որ Եվրոպայում վատթարացող տնտեսական իրավիճակի պատճառով Ուկրաինայի վրա կարող են ճնշում գործադրել, որպեսզի Ռուսաստանի հետ խաղաղության ոչ այնքան շահավետ համաձայնագիր կնքի։ Տեղեկությունը հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը։
Ջոնսոնի խոսքով` չափազանց շատ երկրներ են պնդում, որ Ուկրաինայում կատարվող իրադարձությունների կարիքը չկա։
«Այդ պատճառով ուկրաինացիներին վատ խաղաղության դրդելու, հնարավոր է` նույնիսկ ստիպելու հարցում ճնշումը մեծանա»,- նշել է նա։
Ըստ տեղեկությունների` Մեծ Բրիտանիայի վարչապետը հաջորդ շաբաթ կոչ է անելու Ֆրանսիային և Գերմանիային մեծացնել Ուկրաինային ուղղված աջակցությունը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 122-րդ օրը։