ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ «Sada Cup» միջազգային մրցաշարում:
Մեր հավաքականը 77:73 հաշվով առավելության հասավ Իրանի հավաքականի նկատմամբ:
Հիշեցնենք, որ մեկնարկային խաղում Հայաստանի թիմը 94։59 հաշվով հաղթել էր ԱՄՆ-ին:
Մրցաշարում վերջին խաղը Հայաստանի հավաքականը կանցկացնի հունիսի 26-ին՝ մրցելով Սիրիայի թիմի հետ: