ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Սևերոդոնեցկի «Ազոտ» ձեռնարկության արդյունաբերական գոտին ԼԺՀ ժողովրդական միլիցիայի և Ռուսաստանի զինված ուժերի լիակատար վերահսկողության տակ է անցել։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին տեղեկացրել է գերատեսչության փոխգնդապետ Անդրեյ Մարոչկոն։
Բացի այդ, փոխգնդապետի խոսքով` դաշնակից ուժերը վերահսկողության տակ են վերցրել Լիսիչանսկի հանքը և գործարաններից մեկը, այդ քաղաքում մարտեր են ընթանում բնակելի հատվածներում:
Երեկ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը հայտնել էր հարավից Լիսիչանսկը շրջափակելու և Գորսկոյե բնակավայրի մոտ Ուկրաինայի զինված ուժերի շրջապատված ջոկատներին ջախջախելու մասին:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 122-րդ օրը։