Ոստիկանությունը բացահայտել է լատունե գրքի և երկաթե զանգի գողությունները

«Ընթերցողի արձան»
Գողության մեջ կասկածվողները բերման են ենթարկվել, տվել խոստովանական բացատրություն, գողոնը հայտնաբերվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Ոստիկանությունը բացահայտել է Խնկո Ապոր մանկական գրադարանի դիմաց տեղադրված «Ընթերցողի արձան» քանդակի լատունե գրքի և Երևանի Տիկնիկային թատրոնի մուտքի դիմաց տեղադրված երկաթե զանգի գողությունները։
Ինչպես հայտնում են ոստիկանությունից, գողություններն արել է Վեդի քաղաքի Կասյան փողոցի բնակիչ, 32-ամյա մի տղամարդ: Հունիսի 23-ի ցերեկը նա հայտնաբերվել է մայրաքաղաքի Ազատության հրապարակում և բերման ենթարկվել: Տղամարդը տվել է խոստովանական բացատրություն: Գողոնը հայտնաբերվել է:
Ոստիկանները նաև պարզել են նաև, որ նրա հետ գողություններին մասնակցել է նաև հաշվառման վայր չունեցող 38-ամյա մեկ այլ տղամարդ: Նա ևս հայտնաբերվել է, բերման ենթարկվել և տվել բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Այնթապի 25-ամյա բնակչուհին ընկերուհու քարտով պարբերաբար խաղադրույքներ է կատարել
Հիշեցնենք` հունիսի 20-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի փոխտնօրենն ահազանգել էր, որ շենքի դիմաց տեղադրված «Ընթերցողի արձան» քանդակից գողացել են լատունե գրքերից մեկը։
Օրեր անց հայտնի դարձավ, որ գողացել են նաև Սայաթ-Նովայի պողոտայում Տիկնիկային թատրոնի դիմաց տեղադրված երկաթե զանգը: