Ուկրաինայում ռուսաստանցի կատարողների «սպիտակ ցուցակ» կստեղծեն

Մշակույթի փոխնախարարի խոսքով` ռուսաստանցի որոշ կատարողներ կմնան «ուկրաինական տարածքում»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Ուկրաինայում կստեղծեն ռուսաստանցի այն կատարողների «սպիտակ ցուցակը», որոնց երաժշտությունը կմնա ուկրաինական եթերում։ Այս մասին այսօր, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության փոխնախարար Տարաս Շևչենկոն։
«Տեղեկատվական տիրույթը, դրա պաշտպանությունը ուժեղացվում են. ուկրաինական երաժշտության քվոտայի ավելացում, սահմանափակումներ ռուսաստանցի կատարողների, ռուսական գրքերի համար, ռուսաստանցի այն կատարողների «սպիտակ ցուցակի» կազմում, որոնց երաժշտությունն այնուամենայնիվ հնարավոր կլինի տարածել Ուկրաինայում... ՌԴ որոշ կատարողներ հնարավորություն ունեն մնալու ուկրաինական տիրույթում, եթե հայտնվեն «սպիտակ ցուցակում»», – հայտարարել է նա։
Ուկրաինայի մշակույթի նախարարությունը 2015 թվականի օգոստոսին հրապարակել է մշակույթի գործիչների «սև ցուցակ», այդ թվում ՌԴ–ից, որոնք «սպառնալիք են ստեղծում ազգային անվտանգությանը»։ Այդ ցանկը համալրել էին Օլեգ Գազմանովը, Վալերիան, Սերգեյ Պենկինը, Ալեքսանդր Ռոզենբաումը, Յուլյա Չիչերինան։ Ցանկը պարբերաբար ընդլայնվում է։
Պատասխան միջոց. ՌԴ–ն «սև ցուցակում» է ներառել ԵՄ բարձրագույն ղեկավարությանը