ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Սոչիի Լազարևյան շրջանում Սև ծովի հոսանքը երկու մարդատար ավտոմեքենա է քշել-տարել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ-ի մամուլի ծառայությանը։
«Զուբովա Շչել ավանի մոտակայքում Չեմիտոկվաջե գետի հոսանքը Սև ծովի ջրատարածք է քշել երկու մարդատար ավտոմեքենա»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով` մեկ մարդու հաջողվել է փրկել, ևս յոթի որոնումները շարունակվում են։
Հանգստավայրի տարածքում փոթորկի մասին նախազգուշացումը գործում է մինչև հունիսի 24-ը։ Օթերևութաբանները կանխատեսում են ամպրոպ, հորդառատ անձրևներ, կարկուտ, պտտահողմ, սելավներ, քամի և գետերի մակարդակի բարձրացում։