Ռուսական զորքերը «Գորսկի կաթսայի» մեջ են վերցրել մինչև 2 հազար ուկրաինացի զինվորականների

ԼԺՀ-ում սկսվել է Գորսկոյե գյուղի ազատագրումը ուկրաինական զինուժից
Ուկրաինական հրամանատարությունը Դոնեցկի և Լուգանսկի ուղղություններով կենդանի ուժի կորուստները լրացնելու համար ստիպված յուրաքանչյուր մարզում առանձին հրաձգային գումարտակներ է ձևավորում չնախապատրաստված, զորահավաքի շրջանակում զորակոչված քաղաքացիներից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Ռուսական զորքերը «Գորսկի կաթսայի» մեջ են վերցրել մինչև երկու հազար ուկրաինացի զինծառայողի, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Գորսկոյե և Զոլոտոյե բնակավայրերի շրջանում ամբողջությամբ արգելափակվել է ուկրաինական զորքերի խմբավորումը։ Հերթական, այժմ արդեն «Գորսկու կաթսայում» շրջապատված է չորս գումարտակ․ 24-րդ մեքենայացված բրիգադի 3-րդ մեքենայացված գումարտակը, 128-րդ լեռնա-գրոհային բրիգադի 15-րդ լեռնա-գրոհային գումարտակը, 57-րդ մոտոհրաձգային բրիգադի 42-րդ մոտոհրաձգային գումարտակը, տարածքային պաշտպանության 101-րդ բրիգադի 70-րդ գումարտակը, ինչպես նաև 57-րդ մոտոհետևակային բրիգադի հրետանային խումբը, «Աջ սեկտորի» (արգելված Է ՌԴ]ում - խմբ․) նացիստների մի խմբավորում և օտարերկրյա վարձկանների մի ջոկատ»,-ասված է հաղորդագրության մեջ։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ «Գորսկու կաթսայում» ներկայումս արգելափակված է ընդհանուր առմամբ շուրջ 1800 զինծառայող, «Աջ սեկտորից» 120 ազգայնական, մինչև 80 օտարերկրյա վարձկան, ինչպես նաև ավելի քան 40 միավոր մարտական զրահապատ մեքենա և շուրջ 80 հրանոթներ ու ականանետ:
«Միայն վերջին մեկ օրվա ընթացքում տվյալ շրջանում դիմադրությունից հրաժարվել և կամավոր գերի է հանձնվել 41 զինծառայող»,- ասված է հաղորդագրության մեջ:
Գերիների խոսքով՝ շրջափակված ուկրաինական խմբավորումը հյուծված է։ Անձնակազմի ստորաբաժանումների համալրումը 40%-ից պակաս է: Ուկրաինայի վերադաս հրամանատարության կողմից ստորաբաժանումների կառավարումը կորել է, զենքի, զինամթերքի, վառելանյութի և այլ նյութական միջոցների մատակարարումն ամբողջությամբ դադարեցված է:
«ՈւԶՈւ-ում դասալքության և մարտական գործողություններին մասնակցելուց հրաժարվելու դեպքերը զանգվածային բնույթ են կրում։ Այսպես, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ալեքսանդրոպոլ բնակավայրի շրջանում, 25-րդ օդադեսանտային բրիգադի գումարտակներից մեկի ավելի քան 30 ուկրաինացի զինծառայողներ, նետելով անձնական զենքը, ինքնակամ լքել են իրենց դիրքերը»,- նշում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Կիևից հայտնում են, որ ուկրաինական զորքը լքել է Սևերոդոնեցկը
Ռուսական ռազմական գերատեսչությունում նշել են, որ ուկրաինական հրամանատարությունը, Դոնեցկի և Լուգանսկի ուղղություններով կենդանի ուժի կորուստները լրացնելու համար, հարկադրված յուրաքանչյուր մարզում ձևավորում է առանձին հրաձգային գումարտակներ՝ չնախապատրաստված, զորահավաքի շրջանակներում զորակոչված քաղաքացիներից:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 121-րդ օրը։