Պարենամթերքի պակասի պատճառով աշխարհն աղետի առաջ կկանգնի․ ՄԱԿ գլխավոր քարտուղար

Անտոնիո Գուտերեշ. Արխիվային լուսանկար
Անտոնիո Գուտերեշի խոսքով` պարենամթերքի պակասի պատճառով 2023 թվականին իրավիճակն ավելի կվատանա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհն աղետի առաջ կկանգնի պարենամթերքի պակասի պատճառով, գրում է Associated Press գործակալությունը։
Նրա խոսքով`պարենամթերքի հասանելիության հետ կապված մի շարք երկրներ այս տարի խնդիրներ են ունեցել , իսկ արդեն արդեն հաջորդ տարի այդ խնդիրները կարող են հանգեցնել պարենի համաշխարհային դեֆիցիտի։
«Ոչ մի երկիր ապահովագրված չէ այսպիսի աղետի սոցիալական ու տնտեսական հետևանքներից։ Աֆրիկայում, Ասիայում, Ամերիկայում բերքահավաքը սովորականից ավելի քիչ կարող է լինել, քանի որ գյուղատնտեսներն արդեն այսօր բախվում են պարարտանյութերի և էներգիայի գնաճի խնդրին»,-ասել է Գուտերեշը։
Նա ընդգծել է, որ շոշափելի է 2022 թվականին սովի հետևանքով աշխարհում միանգամից մի քանի ճգնաժամերի առաջացման վտանգը, իսկ 2023 թվականին իրավիճակն ավելի կվատանա։