Մինսկում կհանդիպեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները

Արթուր Դավթյան
Կողմերը կքննարկեն ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը Մինսկում մի շարք հանդիպումներ կունենա, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ գլխավոր դատախազությունը։
Կրասնովն աշխատանքային այցով է մեկնել Բելառուսի մայրաքաղաք՝ մասնակցելու ԱՊՀ-ի մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32- րդ նիստին։
«Այցի շրջանակում նա մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա։ Եռակողմ հանդիպում կկայանա նաև Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևի և Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ։ Կողմերը կքննարկեն ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը»,– ասված է հաղորդագրությունում:
Այցի ավարտին ռուսական գերատեսչության ղեկավարը կմասնակցի Բելառուսի Հանրապետության դատախազության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումներին: