Մեկնարկել են Բաղդադ-Երևան-Բաղդադ երթուղով թռիչքները

«Fly Baghdad» ավիաընկերության ինքնաթիռ
Բաղդադ-Երևան-Բաղդադ թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. «Fly Baghdad» ավիաընկերությունը հունիսի 23-ից սկսել է Բաղդադ-Երևան-Բաղդադ երթուղով թռիչքներ իրականացնել։ Տեղեկությունը հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։
Նշվում է, որ չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր հինգշաբթի:
Ավիատոմսերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար ուղևորները կարող են այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
«Flyone Armenia» սկսել է Երևան-Բեյրութ-Երևան կանոնավոր չվերթեր իրականացնել