Կիևից հայտնում են, որ ուկրաինական զորքը լքել է Սևերոդոնեցկը

Սևերոդոնեցկ
Սևերոդոնեցկի համար ավելի քան մեկ ամիս մարտեր էին ընթանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Ուկրաինական զորքը հեռացել է Սևերոդոնեցկից։ Տեղեկությունը հայտնում է ուկրաինական «Գրոմադսկե» («Հանրային) հեռուստաալիքը՝ հղում անելով Կիևի կողմից Լուգանսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար նշանակված Սերգեյ Գայդային:
«Ուկրաինական զորքերը հեռացել են Լուգանսկի Սևերոդոնեցկ քաղաքից, որի համար ավելի քան մեկ ամիս մարտեր էին ընթանում»,– ասված է «Գրոմադսկեի» կայքում:
ԼԺՀ ներքին գործերի նախարարի օգնական Վիտալի Կիսելյովը երեկ հայտարարել էր, որ ընդամենը երեք-չորս օր է մնացել, որպեսզի Լիսիչանսկ և Սևերոդոնեցկ քաղաքները լիովին արգելափակվեն։ Դրանից հետո Լուգանսկի ժողովրդական միլիցիայի փոխգնդապետ Անդրեյ Մարոչկոն ասել էր, որ ուկրաինական զինծառայողները գերի են հանձնվում Լիսիչանսկի ու Սևերոդոնեցկի մոտ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 121-րդ օրը։