Խերսոնում ավտոմեքենա են պայթեցրել. դեպքը ահաբեկչություն են որակել

Խերսոն
Ավտոմեքենայում հնչած պայթյունի հետևանքով մի տղամարդ է մահացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Խերսոնում ավտոմեքենա է պայթել, որի հետևանքով մահացել է մարզի ռազմաքաղաքացիական վարչակազմի ներկայացուցիչը։ Իշխանությունները կատարվածը ահաբեկչական գործողություն են որակում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տարածաշրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի մամուլի ծառայությանը։
«Զոհվել է իմ գործընկերը` երիտասարդության և սպորտի վարչության ղեկավար Դմիտրի Սավուչենկոն»,–ասել է վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը։
Իլ-76-ի կործանման պահը. համացանցում արդեն կադրեր են հրապարակվել
Նրա խոսքով` պայթյունը որոտացել է այն պահին, երբ Սավուչենկոն մեքենա է նստել։
Սոչիում գետի հոսանքը 2 մարդատար մեքենա է քշել-տարել ծով, 7 մարդու որոնում են