Կապիկի ծաղիկն ավելի արագ է մուտացիայի ենթարկվում, քան սպասվում էր

Գիտնականների խումբը հայտնաբերել է կապիկի ծաղիկի մոտ 50 մուտացիա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Կապիկի ծաղիկը երբ փոխանցվում է մարդուց մարդուն, ավելի արագ է մուտացիայի ենթարկվում, քան սպասվում էր, գրում է Financial Times թերթը՝ վկայակոչելով այս թեմայով արված հետազոտությունը։
Հետազոտության մասնակիցներից մեկը հայտարարել է, որ կապիկի ծաղիկի բռնկումը պայմանավորված է վիրուսով, որը շատ ավելի մուտացիաներ է ներկայացնում, քան սպասվում էր այս վիրուսից:
«Անսպասելի էր այդքան շատ մուտացիաներ հայտնաբերել կապիկի ծաղիկ վիրուսի մեջ»,– հայտարարել է Պորտուգալիայի առողջապահության ազգային ինստիտուտի մասնագետը:
Նշվում է, որ չնայած այն հանգամանքին, որ նման վիրուսները հաճախ բավական կայուն են, սակայն գիտնականների խումբը հայտնաբերել է մոտ 50 մուտացիա:
Կապիկի ծաղիկը համավարակ չէ. առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մեկնաբանել է
ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ տարեսկզբից աշխարհի 48 ոչ էնդեմիկ երկրներում մարդկանց շրջանում կապիկի ծաղիկով վարակվելու ավելի քան 3,2 հազար դեպք է հայտնաբերվել: