Յամալում անհայտ անձինք հրկիզել են ուղևորատար գնացքի վագոններից մեկը. տեսանյութ

Յամալում անհայտ անձինք հրկիզել են ուղևորատար գնացքի վագոններից մեկը
Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, կատարվում է քննություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Նոր Ուրենգոյ-Օրենբուրգ ուղևորատար գնացքի վագոնում վաղ առավոտյան հրդեհ է բռնկվել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ուրալի տրանսպորտային դատախազության մամուլի ծառայության տվյալով՝ հրկիզված վագոնում 19 ուղևոր է եղել։ Տուժածներ չկան:
Վագոնն արագ անջատել են գնացքից և մարել հրդեհը։
Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:
Ռյազանում ինքնաթիռ է կործանվել. զոհեր ու տուժածներ կան