Հունգարիան կողմ է, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները դադարեցվեն. վարչապետի խորհրդական

Բուդապեշտ
Բալաժ Օրբանը Բրյուսելում ԵՄ-ի գագաթնաժողովի ոչ պաշտոնական զրույցներում ասել է, թե ովքեր են ամենից շատ տուժում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի քաղաքական հարցերով խորհրդականը հայտարարել է, որ Եվրոպան պետք է դադարի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայում հատուկ գործողության պատճառով և բանակցություններ սկսի Մոսկվայի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Բալաժ Օրբանը (վարչապետի հետ ազգակցական կապ չունի) Բրյուսելում ԵՄ-ի գագաթնաժողովի ոչ պաշտոնական զրույցներում նշել է, որ պատժամիջոցներից ամենաշատը տուժում են դրանք սահմանողները, ոչ թե Ռուսաստանը։
Նրա խոսքով` տնտեսական խնդիրների պատճառով այս պատերազմում ի վերջո կպարտվի Եվրոպան, այնպես որ պատժամիջոցներ սահմանելու գործընթացը պետք է դադարեցվի։

«Մենք հասել ենք մի կետի, երբ հասկանում ենք, որ չորս ամիս շարունակ հետևել ենք այդ ռազմավարությանը, որոշ ձեռքբերումներ ունենք, բայց եթե այսպես շարունակվի, դա վատ կվերջանա Եվրոպայի համար։ Պետք է ինչ-որ ուրիշ բան մտածենք։ Բանակցություններ, հրադադար, խաղաղություն։ Դիվանագիտություն»,- ավելացրել է Օրբանը։

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 121-րդ օրը։
Շանտաժ չէ, պատասխան է. Կրեմլը` գազը ռուբլով վաճառելու մասին