Հայաստանում սպասում են ՄԱԿ–ի Տիեզերական գործերով գրասենյակի պատվիրակությանը

Այցի նպատակը տեխնիկական խորհրդատվական աջակցությունն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Հունիսի 27-ից հուլիսի 1-ը Հայաստանում սպասվում է Միավորված ազգերի կազմակերպության Տիեզերական գործերով գրասենյակի գլխավորած պատվիրակության այցը։
Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն` այցի նպատակը տեխնիկական խորհրդատվական աջակցությունն է։
ՀՀ կառավարությունը պատվիրակության ընդունելության համար բյուջեից հատկացրել է 592 500 դրամ։
Տիեզերական ծառայություններ և այլ թեմաներ. հանդիպել են ՀՀ ԲՏԱ նախարարը և ՌԴ դեսպանը
ՄԱԿ–ի Տիեզերական գործերով գրասենյակը պատասխանատու է տիեզերական տարածության խաղաղ օգտագործման ոլորտում միջազգային համագործակցության ծրագրերի համար: Գրասենյակը Միավորված ազգերի կազմակերպության` Վիեննայում գտնվող գրասենյակի մի մասն է և ծառայում է որպես Գլխավոր ասամբլեայի միակ կառույց, որը զբաղվում է բացառապես տիեզերքի խնդիրներով։
Կոմիտեն բաղկացած է երկու ենթահանձնաժողովներից՝ գիտատեխնիկական և իրավական: