ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Ֆրանսիացի գործարար և միլիոնատեր Ստեֆան Էյմերին մահացած են հայտնաբերել Փարիզում։ Տեղեկությունը հայտնում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Ստեֆան Էյմերը՝ «Biogroup» բժշկական լաբորատորիաների խոշորագույն ցանցի ղեկավարը, մահացած է հայտնաբերվել Փարիզում։ Նա 52 տարեկան էր։ Էյմերին գտել են Փարիզի հյուրանոցի դիմաց, ենթադրաբար նա ինքնասպանություն է գործել»,-աղբյուրի խոսքը մեջբերում է գործակալությունը։
2021 թվականին «Challenges» տնտեսական ամսագիրը Էյմերին, որի կարողությունը գնահատվում է 600 մլն եվրո, 167-րդ տեղն էր հատկացրել Ֆրանսիայի ամենահարուստ մարդկանց ցուցակում: