Երևանի կենտրոնում 20-ամյա աղջիկը երիտասարդ կնոջ է դանակահարել. նա ձերբակալվել է

Ոստիկանական ավտոմեքենա
Քրեական գործ է հարուցվել դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու հոդվածով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Երևանի Կենտրոն վարչական շրջանում` Մանկական երկաթուղու թունելի մոտակայքում, վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` դեպքը եղել է հունիսի 23-ին` մոտավորապես ժամը 01։10-ին։ Հիվանդանոցից ահազանգել են ոստիկանություն և հայտնել, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ կին։
Ոստիկանները պարզել են, որ թունելի մոտակայքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ կնոջը դանակահարել է 20-ամյա մի աղջիկ։ Քրեական հետախույզները ժամը 06։00-ին Թեյշեբաինի փողոցում հայտնաբերել և մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բերման են ենթարկել աղջկան։ Վերջինս խոստովանական բացատրություն է տվել։
ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 20-ամյա աղջիկը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
Նոր Խարբերդում հայրն ու որդիները դանակահարել են իրար, մահացել է մայրը