ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Եկատերինբուրգ–Երևան չվերթն իրականացնող ուղևորատար «Սուպերջեթը» վերադարձել է օդանավակայան հատուկ ազդանշանից հետո։ Այս մասին ՏԱՍՍ–ին հայտնել է արտակարգ ծառայություններում նրա աղբյուրը։
«Երևան մեկնող ուղևորատար «Սուխոյ Սուպերջեթը» վերադարձել է «Կոլցովո» մեկնման օդանավակայան այն բանից հետո, երբ աշխատել է ապահերմետիզացման մասին ազդանշանը։ Վայրէջքը բարեհաջող է անցել», – ասել է գործակալության զրուցակիցը։
Օդանավում 80 ուղևոր և անձնակազմի 6 անդամ են եղել։ Արտակարգ դեպքի պատճառները պարզվում են։
Օդանավակայանի չվացուցակի համաձայն` թռիչքը հետաձգվել է 6 ժամով` Մոսկվայի ժամանակով մինչև հունիսի 25-ի ժամը 01:00–ն։