Դիլանյանը Միյատովիչի հետ հանդիպմանը շեշտել է հայ գերիների վերադարձի հրատապության հարցը

Դիլանյանն արժևորել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի դերակատարումը գերիների հայրենադարձման հարցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ԱԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ հանդիպմանը շեշտել է, որ հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման հարցը հրատապ է։ Տեղեկությունը հայտնում է ՍԴ–ն` հավելելով, որ Դիլանյանը Միյատովիչին հանդիպել է աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվելու ժամանակ։
Դիլանյանն արժևորել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի դերակատարումը գերիների հայրենադարձման հարցում։
Արման Դիլանյանն ու մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ռոբերտ Սպանոն
Դունյա Միյատովիչը նշել է, որ մշտապես հետևում է ՀՀ–ում մարդու իրավունքների ու իրավունքի գերակայության ոլորտներում տեղի ունեցող զարգացումներին:
Բացի այդ, Դիլանյանը հանդիպել է մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ռոբերտ Սպանոյի հետ։
Դիլանյանի ստրասբուրգյան աշխատանքային այցի ծրագիրն ավարտվել է։