ԱՊՀ-ում հումանիտար ականազերծման համահավաք ջոկատ կստեղծվի

Սերգեյ Շոյգու
Նախարարների խորհուրդը հավանություն է տվել զինված ուժերի համատեղ միջոցառումներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ԱՊՀ երկրները մարդասիրական ականազերծման համատեղ ստորաբաժանում կստեղծեն։ Այս հայտարարությունն արել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Սահմանվել են Մարդասիրական ականազերծման համատեղ ստորաբաժանման ձևավորման և նախապատրաստման գործնական միջոցները։ Խորհրդի 80-րդ նիստի գործնական և կառուցողական բնույթը հերթական անգամ հաստատեց, որ ԱՊՀ–ի ձևաչափով պաշտպանության և ռազմական համագործակցության հարցերով փոխգործակցությունը հետևողականորեն զարգանում է, իսկ մեր բազմակողմ կապերը` ամրապնդվում»,- ասել է նա՝ ամփոփելով ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի արդյունքները:
ԱՊՀ երկրների փոխվարչապետները քննարկել են ազգային տնտեսությունների կայուն աճի ապահովումը
Շոյգուն հավելել է, որ նախարարների խորհուրդը հավանություն է տվել ԱՊՀ ձևաչափով «Խաղաղության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար» մեդալի հիմնադրմանը, զինված ուժերի` 2023 թվականի համատեղ միջոցառումների համալիրին, որոշվել է Ռազմամարզական երկրորդ խաղերը 2023 թվականին անցկացնել Ուզբեկստանում։
ԱԺ–ն վավերացրեց ԱՊՀ ռազմական նշանակության արբանյակային կապի օգտագործման համաձայնագիրը