ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ն կշարունակի ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։ Այս մասին այսօր Բեռլինում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Մենք աջակցում ենք Ուկրաինային, որ նրանք կարողանան պաշտպանել իրենց։ Մենք կշարունակենք անել դա այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի», - նշել է Բլինկինը։
ՌԴ-ն ավելի վաղ Ուկրաինային զենքի մատակարարման պատճառով նոտա է հղել բոլոր երկրներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա: ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ ՆԱՏՕ-ի երկրներն Ուկրաինա զենք մատակարարելով, «կրակի հետ են խաղում»։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 121-րդ օրը։