Հայկական կողմը կրակ չի բացել. ՀՀ ՊՆ–ն պատասխանել է Ադրբեջանին

Պաշտպանության նախարարություն
Պն–ն վստահեցնում է, որ հայ-ադրբեջանական սահմանի իրադրությունը գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Ադրբեջանի տարածած լուրը, թե հայկական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ, սուտ է։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է այդ լուրը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածում` հայտարարելով, թե հունիսի 24-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ ՊՆ–ի` իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։
Բաքվում հայտարարել են հայ-ադրբեջանական բանակցությունները ձգձգելու ռիսկերի մասին
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, թե իբր Հայաստանի զինված ուժերը հունիսի 24-ի գիշերը Լաչինի ուղղությամբ գնդակոծել են ադրբեջանական դիրքերը: