ԱՄՆ-ն ՀՀ-ին դրամաշնորհ կտրամադրի ժողովրդավարության զարգացման, տնտեսության ամրապնդման համար

Կառավարության ընդունած որոշման հիման վրա առաջիկայում ՀՀ-իև ԱՄՆ-ի միջև կկնքվի համագործակցության դրամաշնորհային համաձայնագիր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Հայաստանում ժողովրդավարության զարգացման ու տնտեսական կայունության ամրապնդման նպատակով ԱՄՆ-ն Հայաստանին 120 մլն դոլարի աջակցություն կտրամադրի.68,5 մլն-ը` ժողովրդավարության խթանման, 51,5-ը` տնտեսական անվտանգության բարելավման համար:
Բայդենը Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան է առաջադրել
ԱՄՆ կառավարության առաջարկած դրամաշնորհն այսօր հաստատվել է ՀՀ կառավարության նիտում։
«Հաշվի առնելով COVID-19 համավարակով և Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած պատերազմով պայմանավորված ցնցումները, ինչպես նաև 2021թ. կայացած արդար և թափանցիկ խորհրդարանական ընտրությունները՝ սույն փաստաթղթով Ամերիկայի Միացյալ Նահանգները հանձնառություն է վերցնում աջակցելու Հայաստանի Հանրապետությանը՝ արդյունավետ և հաշվետու կառավարման կայացման, ժողովրդավարական ձեռքբերումները պահպանելու, ինչպես նաև տնտեսական մարտահրավերները հաղթահարելու ուղղություններով»,–նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությույանը։:
ԱՄՆ-ի դեսպան. Հայաստանին դրամաշնորհ տրամադրելը կախված է ապրիլի ընտրություններից
Կառավաության ընդունած որոշման հիման վրա առաջիկայում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կկնքվի համագործակցության դրամաշնորհային համաձայնագիր։