Վանաձորում կկառուցվի Վիկ Դարչինյանի բռնցքամարտի դպրոց

Փաշինյանը կառավարության նախորդ նիստերից մեկում հայտարարել էր, որ Երևանում պատրաստվում են ստեղծել Արթուր Աբրահամյանի բռնցքամարտի դպրոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Վանաձորում կկառուցվի Վիկ Դարչինյանի անվան բռնցքամարտի դպրոց։ Այս մասին այսօր կառավարության նիստում տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` տալով համապատասխան հանձնարարություններ։
Փաշինյանը նախ հիշեցրեց, որ կառավարության նախորդ նիստերից մեկում հայտարարել է, որ Երևանում պատրաստվում են ստեղծել Արթուր Աբրահամի բռնցքամարտի դպրոց։

«Եվ մենք հիմա քննարկումների արդյունքում եկել ենք եզրակացության, որ Վանաձորում էլ պետք է ստեղծենք Վիկ Դարչինյանի բռնցքամարտի դպրոցը»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հանձնարարեց սկսել դպրոցների նախագծերի պատվիրման աշխատանքները և խորհրդակցել չեմպիոնների հետ, որոնք ապագա դպրոցներում կոնկրետ մասնակցություն պետք է ունենան։
Արթուր Աբրահամն այցելել է խորհրդարան, ներկայացրել իր ծրագրերը
Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, նման հնարավորություն է ընձեռում, ըստ Փաշինյանի, այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում ավելին հավաքագրված 40 մլրդ դրամ հարկային եկամուտը, որն այսօր որոշվեց ներառել ՀՀ պետական բյուջեում։