ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում հավանություն են տվել Ուկրաինային և Մոլդովային դաշինքին անդամակցելու թեկնածուների կարգավիճակի տրամադրմանը: Այս մասին Twitter-ում հայտնել Է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
«Համաձայնություն եղավ։ Եվրախորհուրդը քիչ առաջ որոշեց ԵՄ երկրի թեկնածու կարգավիճակ շնորհել Ուկրաինային և Մոլդովային»,–գրել է նա։
Ուկրաինայի և Մոլդովայի համար դրական որոշման ընդունման մասին Twitter-ում հայտնել է նաև Լյուքսեմբուրգի վարչապետը:
Եվրախորհուրդը հետագա քայլերը կանի թեկնածու երկրների կողմից Եվրոպական հանձնաժողովի ձևակերպված պայմանների կատարումից հետո։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովը խորհուրդ էր տվել ԵՄ-ում թեկնածուների կարգավիճակ տրամադրել Ուկրաինային եւ Մոլդովային, իսկ Վրաստանին հորդորել էր առայժմ կատարել պայմանները: