ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Ուկրաինացի զինվորականները գերի են հանձնվում Լիսիչանսկի և Սևերոդոնեցկի մոտ։ Տեղեկությունն Առաջին ալիքի եթերում հայտնել է ԼԺՀ ժողովրդական միլիցիայի փոխգնդապետ Անդրեյ Մարոչկոն։
«Այժմ ռազմաճակատի ողջ երկայնքով, ինչպես լոկալ, այնպես էլ զանգվածաբար ուկրաինացի զինվորականները գերի են հանձնվում։ Դա վերաբերում է նաև Լիսիչանսկի-Սևերոդոնեցկի խմբավորմանը»,- ասել է նա։
Մարոչկոն նշել է, որ հանձնվում են ինչպես աջ արմատական ուժերի ներկայացուցիչները, այնպես էլ սովորական զինվորականները:
«Ժամը 16:00-ի դրությամբ ինձ տեղեկացրել են 10 հոգանոց գերեվարված երկու նման խմբերի մասին»,- ավելացրել է Մարոչկոն:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 120-րդ օրը։