ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Եվրոպական հեռարձակողների միությունը վերջնական որոշում է կայացրել անվտանգության նկատառումներից ելնելով «Եվրատեսիլ-2023» երգի մրցույթն Ուկրաինայից այլ երկիր տեղափոխելու վերաբերյալ։ Այս մասին ասվում է միության հայտարարության մեջ։
«Միությունն ափսոսում է միջոցառումը այլ երկիր տեղափոխելու որոշման համար և կշարունակի քննարկել հաջորդ տարվա «Եվրատեսիլի» հարմար վայր գտնելու հարցը»,- ասվում է հայտարարության մեջ:
Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով, որ միությունը պատասխանատվություն է կրում ապահովելու անվտանգ պայմաններ մցույթի համար։
Ավելի վաղ մրցույթի կազմակերպիչներն արդեն հայտնել էին, որ ստեղծված իրավիճակի պատճառով Ուկրաինան չի կարողանա ընդունել Եվրատեսիլը։