Տավուշի մարզում Ֆրանսիայի քաղաքացիներ են մոլորվել. փրկարարները գտել են նրանց

Դիլիջան
Ըստ ահազանգի` քաղաքացիները մոլորվել են անտառում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Դիլիջան քաղաքի «Պարզ լիճ» կոչվող հանգստյան գոտուց Գոշ գյուղ տանող ճանապարհին` անտառում, Ֆրանսիայի քաղաքացիներ են մոլորվել, որոնց գտել են փրկարարները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգը ստացել է հունիսի 23-ին` ժամը 11:55-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները գտել են մոլորված քաղաքացիներ Մ. Դ.-ին, Կ. Շ.-ին, Դ. Ն.-ին, Է. Մ.-ին (Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիներ) և Ա. Ա.-ին:
Արմավիրի մարզում մեքենա է պայթել. մեկ մարդ մահացել է