Sputnik-ի և RT-ի դիտելիությունն աճել է, չնայած Արևմուտքի կողմից սահմանափակումներին

Զեկույցում նշվում է, որ չնայած Sputnik և RT.com կայքերի հասանելիությունը կրճատելու բոլոր փորձերին, հատուկ գործողության մեկնարկից ի վեր վերոհիշյալ ԶԼՄ-ների դիտումները յուրաքանչյուր ամիս շարունակում են աճել մոտ 60 միլիոնով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Օտար լեզուներով նորություններ թողարկող ռուսական ԶԼՄ-ների` Sputnik-ի և RT-ի դիտելիությունը զգալիորեն աճել է, չնայած Արևմուտքի կողմից դրանց հասանելիությունն արգելելու բոլոր փորձերին: Այս մասին ասված է Microsoft ընկերության զեկույցում։

Microsoft-ը պատրաստել է «Պաշտպանելով Ուկրաինան. կիբեռպատերազմի նախնական դասերը» զեկույցը, որտեղ մանրամասն նկարագրվում են տեղեկատվական դաշտում ռուսական կողմի ջանքերը։ Դրանում առանձին ուշադրություն է դարձվում Ուկրաինայում հատուկ գործողության լուսաբանմանը ռուսական այնպիսի ԶԼՄ-ներով, ինչպիսիք են Sputnik-ը և RT-ն:

Զեկույցում նշվում է, որ չնայած Sputnik և RT.com կայքերի հասանելիությունը կրճատելու բոլոր փորձերին, հատուկ գործողության մեկնարկից ի վեր, վերոհիշյալ ԶԼՄ-ների դիտումները յուրաքանչյուր ամիս մոտ 60 միլիոնով շարունակում են աճել։ Սա կարելի է համեմատել ԱՄՆ-ում Wall Street Journal-ի ցուցանիշների հետ:
Նիդեռլանդներում պատրաստվում են վիճարկել RT-ի ու Sputnik-ի արգելափակումը
«2022 թվականի փետրվարի 24-ից նման ԶԼՄ-ների դիտելիությունն Ուկրաինայում աճել է 216 տոկոսով, իսկ ԱՄՆ-ում 82 տոկոսով»,- ասվում է զեկույցում։
Հիշեցնենք, որ Եվրամիությունը մարտի 2-ին արգելել է RT-ի և Sputnik-ի տարածումն Ուկրաինայի ապառազմականացման ռուսական գործողության համապատկերում։