Ռուբեն Վարդազարյանին կանչել են բացատրություն տալու. «Ժողովուրդ»

Ռուբեն Վարդազարյանը հունիսի 20–ին աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն ծանուցում է ուղարկել Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Ռուբեն Վարդազարյանին, որ նա ներկայանա կոմիտե և բացատրություն տա իր հրապարակած աղմկահարույց ձայնագրության մասով։
«Մեզ հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդազարյանը այսօր առավոտյան կներկայանա ՀՀ քննչական կոմիտե»,–գրում է «Ժողովուրդը»:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին հրավիրված ասուլիսում հրապարակվել էր ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած զրույցի ձայնագրությունը, ինչի ժամանակ մի շարք հետաքրքիր դրվագներ են բացվում՝ կապված դատական համակարգի վրա ճնշումներ գործադրելու հետ։
Անցած տարվա փետրվարին արված գաղտնի ձայնագրությունում Գագիկ Ջհանգիրյանը հորդորում է այն ժամանակ դեռ ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Վարդազարյանին հրաժարական տալ և խոսում է քրեական գործերի ընթացքին միջամտելու մասին։
Ջհանգիրյանի ձայնագրության հարցով կլինի նաև քաղաքական գնահատական. ՔՊ քարտուղար