Ռեզնիկովը հայտարարել է, որ Ուկրաինա են հասել ամերիկյան HIMARS հրթիռային համալիրները

Ալեքսեյ Ռեզնիկովն իր ընկերներին և գործընկերներին շնորհակալություն է հայտնել այդ «հզոր գործիքների» համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Ուկրաինա են հասել ամերիկյան HIMARS հրթիռային համալիրներ։ Այս մասին Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտնել է Twitter-ի իր էջում։
«HIMARS–ները հասել են Ուկրաինա։ Շնորհակալ եմ իմ ամերիկացի գործընկերներին և ընկերներին այս հզոր գործիքների համար»,–գրել է Ռեզնիկովը։
HIMARS-ը ամերիկյան համազարկային կրակի ռեակտիվ համակարգ է` բարձր շարժունակությամբ, մշակվել է 1990-ականների վերջին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 120-րդ օրը։