Քամու հետևանքով Երևանում վնասվել են շինությունների տանիքներ և ծառեր

Քամի Երևանում. Արխիվային լուսանկար
Երևանի Աջափնյակ, Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում վնասվել են ծառեր և տանիքներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում վնասվել են շինությունների տանիքներ և ծառեր, պոկվել էլեկտրական լարեր, հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգերը ստացվել են հունիսի 23-ին, ժամը 19։44-ից սկսած։
Քամու հետևանքով վնասներ են արձանագրվել մասնավորապես Երևանի Աջափնյակ, Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ: